Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Թրամփն ուզում է Հիլարի Քլինթոնի նամակները հրապարակել

Թրամփն ուզում է Հիլարի Քլինթոնի նամակները հրապարակել
29.10.2017 | 15:20

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ուզում է, որ պետդեպարտամենտը արագացնի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մնացած նամակների, որոնք նա հանձնել է պետդեպի տնօրինությանը, հրապարակումը` հայտնում է CNN-ը։

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Թրամփը պետդեպի ղեկավարությանը հասկանալ է տվել, որ այն պետք է արագացնի Քլինթոնի՝ անձնական փոստով աշխատանքային նամակագրության ուսումնասիրության և հրապարակման գործընթացը։ CNN-ի տեղեկություններով՝ պետդեպարտամենտի տնօրինության տակ կա 40 հազար էջ փաստաթուղթ, այդ թվում՝ Քլինթոնի ծառայողական նամակագրությունը։

Դիտվել է՝ 1860

Մեկնաբանություններ

թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն
­թ­յուն ers">ԳործընկերներՀետադարձ կապ